ԾԱՂԿԱՄԱՆՆԵՐ

Կարող եք գնել պատրաստի ծաղկամաններ կամ պատվիրել, և մեր մասնագետները ձեր տան ու այգու դիզայինին համապատասխան կնախագծեն ու կպատրաստեն կավից, բնական քարից, փայտից կամ մետաղից ծաղկամաններ:

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹ

  1. Եթե ունեք միջոցառումներ և ցանկանում եք այն ձևավորել նաև բնական ծաղիկներով, բույսերով ու  թփերով ապա կարող եք նախօրոք պատվիրել և մեր մասնագետները կընտրեն համապատասխան բույսեր  ու ծաղիկներ և կգեղեցկացնեն ձեր տոնը:
  2. Եթե դուք շատ եք սիրում բնական ծաղիկներ, բայց ժամանակ չունեք բույսը երկարատև մշակելու մինչ այն ծաղիկ կպարգևի Ձեզ, ապա կարող եք կարճատև վարձույթով մեզնից վերցնել արդեն ծաղկած բույսեր ու ծաղկաթափումից հետո ետ վերադարձնել:

 

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ

Առաջարկում ենք հիմնականում մեր կողմից աճեցված ու տեղական կլիմային հարմարված բույսեր և ծաղիկներ:Մեր կողմից առաջարկվող ծաղիկները կարող եք գնել և տնկել ամբողջ սեզոնի ընթացքում և ոչ թե միայն վաղ գարնանն ու  ուշ աշնանը:Քանի որ մենք ձեզ առաջարկում ենք թաղարներ /այսինքն ծաղիկը ծաղկամանով/:

10000 և ավելի ՀՀ դրամով գնումներ կատարելու դեպքում Երևան քաղաքում առաքումը  կատարվում է անվճար:

 

ԹՓԵՐ / ԾԱՌԵՐ

Առաջարկում ենք հիմնականում մեր կողմից աճեցված ու տեղական կլիմային հարմարված  ծառեր և թփեր:Մեր կողմից առաջարկվող ծառերն ու թփերը կարող եք գնել և տնկել ամբողջ սեզոնի ընթացքում և ոչ թե միայն վաղ գարնանն ու  ուշ աշնանը:Քանի որ մենք ձեզ առաջարկում ենք թաղարներ /այսինքն ծառերն ու թփերը ծաղկամաններով/:

10000 և ավելի ՀՀ դրամով գնումներ կատարելու դեպքում Երևան քաղաքում առաքումը  կատարվում է անվճար:

ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Մեկանգամյա այցելությունը օգտակար է հետևյալ դեպքերի համար.

  1. Ագրոտեխնիկական խորհրդատվություն
  2. Բույսերի մշակության միջոցառումների իրականացում` տնկում, քաղհան, կուլտիվացիա, էտ,  ձևավորում և այլն
  3. Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ

 

ԱՄԵՆՕՐՅԱ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Ամենօրյա այցելության համար նախօրոք կնքվում է երկկողմանի գրավոր պայմանագիր, մշակվում է կատարվող աշխատանքների ցանկ և կատարման գրաֆիկ: